Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՀՀ ՊՆ փոխնախարարը Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպանների հետ քննարկել է հակառակորդի գործողությունները կասեցնելուն ուղղված քայլեր

ՀՀ ՊՆ փոխնախարարը Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի դեսպանների հետ քննարկել է հակառակորդի գործողությունները կասեցնելուն ուղղված քայլեր
03.04.2016 | 02:22

Ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպաններին, Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլ ծառայությունը: Հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում ձևավորված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված հայկական կողմի գործողությունների բովանդակությունը:

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ